Իսրայելի բանակը ուրբաթ գիշերը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում հարյուրից ավելի թիրախների, հայտնել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։

Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության համաձայն՝ հարձակումների թիրախ են դարձել «թունելի հանքերը, պահեստները, շտաբները, ինչպես նաև Գազա քաղաքի Ջաբալիա շրջանում գտնվող մզկիթը, որը ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից օգտագործվում էր որպես դիտակետ»:

Ըստ բանակի՝ խոցվել են նաև «մի խումբ զինյալներ, որոնք պատրաստվում էին հրթիռներ արձակել ինքնաթիռի ուղղությամբ»։