Եթե ղարաբաղյան խնդիրը չլուծվի հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ապա հնարավոր է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի: Այս մասին «Trend» գործակալությանը հայտնել է Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովը: Ադրբեջանցի խորհրդարանականը նաեւ հույս է հայտնել է, որ Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի կբերի:
Ասկերովի դիրքորոշումը ադրբեջանական վերնախավի տիպական դիրքորոշում է «Վերադարձրեք Ղարաբաղը, այլապես պատերազմ կսկսենք»: Այս կերպ խաղաղ բանակցությունների մասնակիցները ագրեսիվ շանտաժի են ենթարկվում։
Կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վերջնականորեն պարզ կլինի միայն Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտումից հետո։



























