Այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցում օդաճնշիչ զենքից կրակել են 18 համարի ավտոբուսի ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Կրակոցի հետեւանքով վնասվել է ավտոբուսի հետևի ապակին, տուժածներ չկան:
Ոստիկանությունում կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար:




























