«Բաբետ» փոթորիկը հարվածել է Մեծ Բրիտանիային․ առնվազն չորս մարդ է զոհվել, զանգվածային ջրհեղեղները քաոս են առաջացրել ամբողջ երկրում, հայտնում է PA Media-ն։
Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը նախազգուշացրել է, որ խոշոր գետերը դեռ կարող են հեղեղվել մինչև երեքշաբթի, իսկ երկաթուղային հաղորդակցությունը խաթարվել է Շոտլանդիայի, Յորքշիրի և Արևելյան Անգլիայի որոշ մասերում, որոշ երթուղիներ դեռ հեղեղված են:
Դերբիի քաղաքային խորհուրդը հայտնել է, որ իրենք Դերվենտ գետում ջրի ռեկորդային մակարդակ են արձանագրել և զգուշացրել, որ ջրհեղեղից հետո մաքրման աշխատանքները կարող են մի քանի օր տևել:
Առավոտյան ժամը 11-ի դրությամբ ողջ Անգլիայում ուժի մեջ է մնում ավելի քան 200 ջրհեղեղի նախազգուշացում:




























