Մի քանի եգիպտացի սահմանապահներ կիրակի օրը թեթև վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ նրանց պատահաբար խոցել են իսրայելական տանկի արկի բեկորները, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով եգիպտական ​​բանակին։

Իր հերթին, Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց տանկերից մեկը պատահաբար հարվածել է եգիպտական ​​դիրքերին Գազայի հատվածի հետ սահմանի մոտ։

«Իսրայելի պաշտպանության բանակը ափսոսում է միջադեպի համար, որն այժմ հետաքննության փուլում է», - ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ: