Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից150–ը շարունակում են բուժում ստանալ հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, 24-ի վիճակը ծանր է, 11–ինը` ծայրահեղ ծանր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Առողջության պահպանման առաջնային օղակներում արդեն իսկ կցագրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 42 հազար մարդ, 333-ը հղիներ են: Շաբաթվա ընթացքում նոր ծնունդներ են գրանցվել, իսկ ծնվածների ընդհանուր թիվը 88 է:




























