Ռուսաստանի Դաշնությունում Ֆինլանդիայի դեսպան Անտի Հելանտերային հոկտեմբերի 25-ին կանչվել է ՌԴ ԱԳՆ և նրան 2024 թվականի հունվարի 24-ից Մոսկվայի և Հելսինկիի միջև միջսահմանային համագործակցությունը խթանելու մասին համաձայնագրի դադարեցման մասին նոտա է տրվել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Հոկտեմբերի 25-ին Ռուսաստանում Ֆինլանդիայի դեսպան Անտի Հելանտերային կանչվել է ՌԴ ԱԳՆ… Դեսպանին տրվել է դիվանագիտական նոտա, որում նշվում է, որ համաձայն սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի, այն 90 օրից կդադարի գործել, այսինքն՝ 2024 թվականի հունվարի 24-ին»,- ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Խոսքը համաձայնագրի մասին է, որը ստորագրվել է 2012 թվականի ապրիլի 13-ին Հելսինկիում, և դադարեցումը, ըստ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության, ընդունվել է Ռուսաստանի նկատմամբ Ֆինլանդիայի «առճակատման գործողությունների» հետ կապված։





























