Ռուսաստանցիները Վրաստանում երկարաժամկետ ապագա չունեն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, գրում է «Նովոստի Գրուզիան»։

«Ռուսաստանցիների մեծ մասի մենթալ շտկումն անհնար է։ Այդ մարդիկ Վրաստանի համար մեծ վտանգի աղբյուր են։ Ուզում եմ նրանց ասել, որ հենց կառավարությունը փոխվի, ռուսաստանցիներին մեկ տարի ժամանակ պետք է տրվի՝ իրենց բնակարանները վաճառելու համար։ Պետության միջոցներով այդ բնակարանները պետք է ձեռք բերեն արտերկրում ապրող վրացիները, դրա համար անհրաժեշտ է պետական ​​ծրագիր։ Մենք պետք է ծրագիր ստեղծենք վրացիների վերադարձի համար։ Ռուսաստանցիները Վրաստանում երկարաժամկետ ապագա չունեն»,- նշել է Սաակաշվիլին։