Սաուդյան Արաբիան նախազգուշացնում է Իսրայելին Գազայի հատվածում ցանկացած «ցամաքային գործողության» մասին, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության կյանքի համար: Այս մասին ասվում է Թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Սաուդյան Արաբիան դատապարտում է Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող ցանկացած ցամաքային գործողություն, քանի որ դրանք սպառնում են պաղեստինցի խաղաղ բնակիչների կյանքին` ավելի մեծ վտանգների ենթարկելով նրանց և ստեղծելով անմարդկային պայմաններ»,- ասվում է X սոցիալական ցանցում նախարարության էջում հրապարակված փաստաթղթում։

«Թագավորությունը նախազգուշացնում է եղբայրական պաղեստինյան ժողովրդի նկատմամբ միջազգային իրավունքի այս աղաղակող և չարդարացված խախտումների շարունակման վտանգի մասին, ինչպես նաև այն լուրջ հետևանքների մասին, որոնք դրանք կունենան աշխարհում և տարածաշրջանում կայունության համար», - հավելել է նախարարությունը։