Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայում արյունահեղության մեջ մեղադրել է Արեւմուտքին՝ այն անվանելով կոտորած։ Այս մասին նա հայտարարել է Պաղեստինին աջակցող զանգվածային ցույցի ժամանակ, որը կազմակերպվել էր Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան օդանավակայանում։
«Գազայում տեղի ունեցած ջարդերի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Արևմուտքը, իսկ տարածաշրջանում հակամարտությունը նրա ստեղծածն է»,- ասել է Էրդողանը։





























