Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ կործանիչները վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մոտ 450 օբյեկտի։
Ըստ Today in Israel պորտալի, հիմնական թիրախները եղել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնները, դիտակետերը և հակատանկային կառավարվող հրթիռների արձակման դիրքերը։
Զինվորականները նաև միանգամից ընդլայնել են ցամաքային գործողությունները Գազայի հատվածում՝ լրացուցիչ ուժեր ներգրավելով:
ՑԱԽԱԼ-ը հայտարարում է, որ ցամաքային զորքերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական բջիջներին և ստորաբաժանումներին, որոնք հրթիռային հարձակումներ էին նախապատրաստում:





























