Չինաստանն ու Բելառուսը մտադիր են զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը։

Համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերել Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը և Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Չժան Յուսը ՉԺՀ-ում կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է Բելառուսի ՊՆ-ն։

Կողմերը պայմանավորվել են.

երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման «ճանապարհային քարտեզի» մշակման մասին.

զինվորական անձնակազմի համատեղ վերապատրաստման մասին.

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի թիմերի մասնակցության մասին Միջազգային բանակային խաղերի մրցումներին, որոնք նախատեսվում է անցկացնել Բելառուսի տարածքում.

ռազմական անձնակազմի պատրաստման ոլորտում համագործակցության մասին.

ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղության և միջազգային անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումներին համատեղ մասնակցության մասին։