Ամերիկյան մամուլը քննարկում է չինացի բարձրաստիճան դիվանագետ, Չինաստանի արտգործնախարար Վան Իի ԱՄՆ այցի և չին-ամերիկյան հարաբերությունների նոր փուլի հավանականության մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
The Wall Street Journal-ը նշում է, որ հանդիպման սոսկ փաստը չի նշանակում, որ երկրների միջև փոխզիջում է ձեռք բերվել բազմաթիվ վիճահարույց հարցերի շուրջ։ Դրանց թվում են հակամարտությունը Մերձավոր Արևելքում, Թայվանում, Ուկրաինայի պատերազմը, Հյուսիսային Կորեան, Չինաստանի ներգրավվածությունը օփիոիդ ֆենտանիլի արտադրության մեջ և նրա «հաստատակամ» պահվածքը Արևելաչինական և Հարավչինական ծովերում:Բարձր մակարդակի հանդիպումը, թեև չի լուծի այս տարաձայնությունները, սակայն ցույց կտա լարվածությունը կառավարելու և այն առճակատման հասցնելուց խուսափելու հավատարմությունը:
Ըստ The Washington Examiner-ի, չնայած ամպագոռգոռ հայտարարություններին, դժվար թե կարելի է հույս դնել բանակցություններում մեծ հաջողության վրա, քանի որ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները շարունակում են ընթանալ անկման պարույրով։
Մերձավոր Արևելքում և Եվրոպայում երկու ակտիվ և պոտենցիալ աշխարհը փոխող հակամարտությունների ֆոնին Միացյալ Նահանգները հուսով է Չինաստանի հետ փոխըմբռնման գոնե փոքր չափաբաժին գտնել, գրում է Associated Press-ը:
Այս այցի ընթացքում դժվար թե համաձայնություն ձեռք բերվի վիճահարույց հարցերի մեծ մասում, բացառությամբ երկու երկրների հարաբերությունների կայունացման անհրաժեշտության, գրում է The Washington Post-ը։





























