Այսօր շատերը ջանքեր են գործադրում Իրանին Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ ներքաշելու համար: Այս մասին Բելառուսի ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մոհամմադ Հասան Շեյխ Օլ-Իսլամին։
«Այն, ինչ հիմա կատարվում է տարածաշրջանում, մեծ ողբերգություն է։ Իսրայելը խախտում է միջազգային իրավունքի բոլոր հնարավոր օրենքները։ Նրանք սպանում և բռնի գործողություններ են իրականացնում խաղաղ բնակչության նկատմամբ։ Այս խնդրի լուծման մեր առաջարկներն արդեն հնչել են։ Հանրաքվե պետք է տեղի ունենա այս տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների մասնակցությամբ, ներառյալ Պաղեստինը և բոլոր փախստականները։ Մենք սա համարում ենք խնդրի լուծում»,- ասել է իրանցի պաշտոնյան։





























