ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է զրուցել Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ, հայտնում է Սպիտակ տունը։
Բայդենը բանակցություններ կվարի Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ, հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, փոխանցում է France 24-ը։
Միաժամանակ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը չի հստակեցրել, թե որ առաջնորդների հետ է Բայդենը նախատեսում զրուցել։
«Մենք կշարունակենք զբաղվել այս հարցով, քանի դեռ դուրս չենք բերել այն ամերիկացիներին, որոնք ցանկանում են լքել Գազայի հատվածը», - ասել է Սալիվանը, տեղեկացնում է MSNBC-ն:





























