Իտալիայի վարչապետ եւ «Միլան» ֆուտբոլային ակումբի տնօրեն Սիլվիո Բերլուսկոնին օրերս հայտարարել է, որ պատրաստ է վաճառել իր ակումբը, եթե հայտնվի համապատասխան գնորդ։ Հիշեցնենք, որ լուրերը, թե Իտալիայի վարչապետը կարող է վաճառել իր ակումբը, վաղուց էր շրջանառվում, սակայն Բերլուսկոնին միշտ հերքում էր դրանք։ Այժմ ամեն ինչ փոխվել է, եւ ակումբի տնօրենը հնարավոր է, որ դիմի այդ քայլին։
«Ես կգնամ այդ զոհողությանը, եթե գտնվի մեկը, ով ակումբին ավելի օգուտ կբերի, քան ես»,- հայտարարել է Բերլուսկոնին։
Նշենք, որ Բերլուսկոնին «Միլան» ակումբը ձեռք է բերել 80-ականների վերջերին։




























