Լիբանանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նաջիբ Միքաթին վախենում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրումից։
Նա ասում է, որ աշխատում է այն բանի ուղղությամբ, որ իր երկիրը զերծ մնա Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմից, չնայած նրան, որ Հեզբոլլահն ու Իսրայելը կրակ են փոխանակում սահմանից այն կողմ:
«Ես իմ պարտքն եմ կատարում՝ թույլ չտալու, որ Լիբանանը մտնի պատերազմի մեջ», - AFP-ին ասել է Միքաթին: «Լիբանանը գտնվում է փոթորկի կենտրում», - ավելացրել է նա:
Միքաթին նշել է, որ «հստակ պատասխան» չունի այն հարցին, թե արդյոք Լիբանանը կարող է ներքաշվել պատերազմի մեջ՝ հավելելով, որ «դա կախված է տարածաշրջանային իրադարձություններից»: «Այս պահին «Հըզբոլլահ»-ը կառավարում է իրավիճակը ռացիոնալ և խելամտորեն, և խաղի կանոնները դեռևս սահմանափակված են որոշակի սահմաններում», - ասել է Միքաթին: «Բայց միևնույն ժամանակ ես զգում եմ, որ չեմ կարող հանգստացնել լիբանանցիներին», քանի որ իրավիճակը դեռ զարգանում է:





























