Բեռլինն Իսրայելին կոչ է արել «պաշտպանել» օկուպացված Արևմտյան ափում պաղեստինցիներին, հայտնում է DW-ն։
«Իսրայելը, որպես Արևմտյան ափն օկուպացրած տերություն, պատասխանատու է Պաղեստինի բնակչության անվտանգության և անձեռնմխելիության ապահովման համար», - ասել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Սեբաստիան Ֆիշերը։
«Մենք Իսրայելին կոչ ենք անում պաշտպանել պաղեստինցիներին ծայրահեղական վերաբնակիչների գործողություններից և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- ասել է նա։ «Անհրաժեշտ է ապահովել, որ պաղեստինյան ընտանիքները կարողանան մնալ այնտեղ, որտեղ ապրել են տասնամյակներ շարունակ, և ստիպված չլինեն լքել իրենց նախնիների տները՝ վախենալով կյանքի և առողջության համար», - ավելացրեց նա:
Մոտ 700,000 իսրայելցիներ ապրում են օկուպացված Արևմտյան ափի և բռնակցված Արևելյան Երուսաղեմի բնակավայրերում:
Պաղեստինի ինքնավարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Հորդանան գետի արեւմտյան ափին 121 պաղեստինցի է սպանվել։





























