Օրերս սերբական Նովի Սադ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Հայաստանի տղամարդկանց, եւ կանանց հավաքականները մնցին առանց մեդալների։ Սակայն Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ եւ շախմատի ակադեմայի նախագահՍմբատ Լպուտյանը կարծում է, որ, ընդհանուր առմամբ, մեր հավաքականների ելույթներից դժգոհելու պատճառ չկա։ «Նրանք արժանապատվությամբ պայքարեցին, եւ ցույց տված արդյունքները համապատասխաում են մեր թիմերի վարկանիշներին։ Թեպետ, լիովին հասկանալի է, որ ցանկությունները, պահանջները եւ սպասումները մեծ էին։ Մեր կանանց թիմը 9 մրցամարտերից 6-ը անցկացրեց ուժեղ թիմերի հետ եւ մոտ էր երրորդ տեղը գրավելուն։ Կարծում եմ, որ մեր աղջիկները կարող էին ավելի լավ արդյունքների հասնել Ռուսաստանի եւ Ադրբեջանի թիմերի հետ պայքարում, մինչդեռ դրանք ավարտվեցին ոչ ոքի-ով։ Այսուհանդերձ 5-րդ տեղն էլ պատվաբեր է»։
Լպուտյանը նաեւ նշեց մեր տղամարդկանց թիմի ելույթը։ «Մեր տղամարդկանց հավաքականը ավարտից երկու տուր առաջ կարեւոր հաղթանակ տարավ Ադրբեջանի թիմի նկատմամբ, եւ արդեն հավակնում էր չեմպիոնական տիտղոսն։ Սակայն հաջորդ տուրում զիջեց Ռուսաստանի ազգային թիմին եւ զրկվեց մեդալներից։ Ուժեղների պայքարում հաղթում է նա, ով ավելի լավ մարզավիճակում է», ասել է Լպուտյանը։



























