Հոլիվուդի աստղեր Սթիվ Մարտինը եւ Ալեք Բոլդոուինը վարելու են ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը։ Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, հայտարարել են մրցանակաբաշխության կազմակերպիչները։
Սա Բոլդուինի նմանատիպ միջոցառում վարելու առաջին փորձն է, իսկ ահա Մարտինը երկու անգամ 2001 եւ 2003 թվականներին նման փորձառություն ունեցել է։
«Օսկարի» հանձման արարողությունը կկայան 2010 թվականի մարտի 7-ին Լոս Անջելեսի «Կոդակ» թատրոնում։ Մրցանակների ներկայացվածների անունները կհայտարարվի փետրվարի 2-ին։
Նշենք, որ կինոգործիչների միության նախագահ, կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի «Հրաշագործի աշունը» փաստավավերագրական ֆիլմը Հայաստանի մշակույթի նախարարությունը ներկայացրել է «Օսկար-2010» մրցանակաբաշխությանը:




























