Մոտ երեք հազար զինյալ է մասնակցել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակմանը, գրել է Times of Israel թերթը՝ հղում կատարելով Իսրայելի Պաշտպանության բանակի տվյալներին։

«ՑԱԽԱԼ-ի նոր գնահատման համաձայն՝ հոկտեմբերի 7-ի սպանդին մասնակցել է մոտ 3 000 ահաբեկիչ, որոնք ներխուժել են Իսրայելի հարավ»,- գրել է թերթը։

Նշվել է, որ  հաշվարկն անելիս նկատի են առնվել միայն զինված գրոհայինները եւ չեն հաշվառվել Գազայի հատվածի քաղաքացիական բնակիչները, որոնք հետագայում օգտվել են պատնեշի հսկայական ճեղքերից եւ մտել Իսրայել։