2009թ. 10 ամիսների ըթնացքում Լեռնային Ղարաբաղի կառավարությանը կից Փրկարար ծառայության ականզերծողների կողմից Լեռնային Ղարաբաղում վնասազերծվել է 9 հակատանկային եւ 1 հակահետեւակային ական, 174 միավոր հրանոթային եւ ականանետային արկ, 10 հազար 334 միավոր փոքր կալիբրի փամփուշտ:

Համաձայն ԼՂՀ Փրկարար ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի տվյալների, հաշվետու ժամանակահատվածում ականներից զոհվել է մեկ մարդ, վանսվել են երկուսը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ ականների եւ այլ զինամթերքի հետ կապված միջադեպերը տեղի են ունենում հիմնականում անզգուշության, անուշադրության եւ մարդկային անտարբերության պատճառով: ԼՂՀ տարածքում հումանիտար ականազերծման հիմնական աշխատանքները կատարում է «The Halo Trust» բրիտանական կազմակերպությունը, որը Ղարաբաղում գործում է արդեն մոտ 10 տարի: