Թուրքիայում «խոզի գրիպ»-ի դեմ պատվաստման առաջին օրը պատվաստվել է 15 հազար մարդ: Պաշտոնական տվյալներով` նոյեմբերի 3-ի դրությամբ Թուրքիայում «խոզի գրիպ»-ից մահացել է 11 հոգի:
«Խոզի գրիպ»-ի դեմ պատվաստման կարեւորությունը ցուցադրելու համար որպես օրինակ առաջինը հեռուստաէկրանի առջեւ պատվաստվել է Թուրքիայի առողջապահության նախարարը:
Հենց Առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղին էլ ուղղված էին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը: Էրդողանը լրագողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ինքը չի պատվաստվելու «խոզի գրիպ»-ի դեմ եւ Առողջապահության նախարարի հետ նույն կարծիքը չի կիսում եւ թող քաղաքացիները որոշեն՝ ուզո՞ւմ են պատվաստվել թե՞ ոչ, քանի որ ստիպողական ոչինչ չկա: Էրդողանը պարզապես խորհուրդ է տվել քաղաքացիներին այս ընթացքում չհամբուրվել եւ ձեռքսեղմումներից հետո լվանալ ձեռքերը:



























