Նոյեմբերի 4-ի առավոտյան հզոր երկրաշարժ է տեղի ունեցել իրանական նավահանգստային Բենդեր-Աբբաս քաղաքի եւ Կեշմ կղզու մերձակայքում՝ հարավային Խորմազգան նահանգում:
Համաձայն երկրի սեյմսիկ ծառայության տվյալների՝ ստորգետնյա ցնցումները 4,9 բալլ հզորությամբ տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 02-56-ին՝ Բենդեր-Աբբասից հյուսիս-արեւմուտք: Քաղաքում վնասվել են հեռախոսային գծերն ու էլեկտրական սյուները, ինչն էլ խուճապ է առաջացրել տեղական բնակչության շրջանում: Կեշմ կղզում իրավիճակը համեմատաբար ավելի հանգիստ է:
Ստորգետնյա ցնցումների արդյունքում տուժել են ավելի քան 200 հոգի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Այլ տվյալներով, որ ներկայացնում է Associated Press-ը, վնասվածքներ են ստեցել ոչ ավելի, քան 80 հոգի:
Միեւնույն ժամանակ Fars գործակալությունը հայտնում է, որ երկրի հարավ-արեւելքում, Բամ քաղաքում տեղի է ունեցել այլ երկրաշարժ, որի հզորությունը կազմել է 4,2 բալլ:




























