Ռուսաստանում այսօր՝ նոյեմբերի 4-ին, տոնում են ժողովրդական միասնության օրը։ Երկրի ավելի քան 64 շրջաններում պլանավորված է անցկացնել շուրջ 400 հասարակական միջոցառումներ։ Միջոցառումներին կմասնակցի ավելի քան 203 հազար մարդ։ Ինչպես հաղորդում է «Լրատվության ռուսական ծառայությունը», ազգային տոնի ժամանակ կարգապահությանը հետեւելու են ոստիկանության 40 հազար աշխատակիցներ։ Մոսկվայի իշխանությունները հայտարարել են, որ չարտոնված ակցիաներ անցկացնելը կարգելվի։
Ռուսաստանի մայրաքաղաքում մտցված են անվտագության հատուկ միջոցներ։
Ռուսաստանում վերջերս միասնության օրը ընդունված է նաեւ անվանել "լիտվալեհական եւ շվեդական զավթիչներից ազատագրման օր։ Այն արդեն 5-րդ տարին է տոնվում։
Ռուսաստանում մինչ հեղափոխությունը տոնվում էր ժողովրդական միասնության օրը։ 2005 թվականին այն նորից մտավ օրացույցի մեջ։ Սա այս տարվա վերջին տոն օրն է Ռուսաստանում։




























