Հիրավի ադրբեջանցի հաքերների, եւ ոչ միայն հաքերների, անպատկառությունը սահմաններ չի ճանաչում:
Այս անգամ էլ ադրբեջանցի հաքերների «զոհն» է դարձել ոչ ավելի, ոչ պակաս մանկական «www.mankutianmolorak.com» կայքը: Ադրբեջանցի հաքերը կայքում ադրբեջանական դրոշ եւ քարտեզ է թողել, որում Լեռնային Ղարաբաղը ընդգրկված է Ադրբեջանի կազմում, եւ մակագրություն «AZERBAYJAN SAYS: HEY Armenian NE DASHNAQI, A DASSHAQI ARA KARABAX NASH» բովանդակությամբ:
Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ հայկական կայքերը ենթարկվում են ադրբեջանցի հաքերների հարձակմանը: Մասնավորապես, ավելի վաղ հարձակումներից վնասվել էին Հայաստանի կառավարության, ԱԳՆ-ի, մի շարք գերատեսչությունների կայքեր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ այլ մարզական կայքեր, բայց առաջին անգամն է, որ հարձակման է ենթարկվում մանկական կայքը, ինչը, համաձայնեք, առնվազն խորացող հիվանդության ախտանիշ է: Միայն ուղեղի հետ լուրջ խնդիրներ ունեցող հոգեկան հիվանդը կարող է իրեն թույլ տալ ջարդել մանկական կայքը: Այնպես որ, այս դեպքում պետք է ոչ թե զայրանալ մեր ցնդած հարեւանների վարմունքի վրա, այլ միայն ցավակցել եւ մաղթել, որ հնարավորինս շուտ բուժվեն: Ինչ-ինչ, բայց «խփնված» հարեւան ունենալը որեւէ մեկի շահերից չի բխում:



























