Եվրամիության նախագահի պաշտոնի համար մրցավազքում ներկայումս ֆավորիտ է համարվում Բելգիայի վարչապետ Էրման Վան Ռոմպյուն: Այս մասին հայտարարել է բելգիական ՌՏԲ հեռուստաընկերությունը: Շատ եվրոպական լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ Բելգիայի վարչապետի հաղթանակի հնարավորությունները բավականին բարձր են: Ավելին, «դիվանագիտական աղբյուրների տեղեկատվության համաձայն, նրա թեկնածության շուրջ ԵՄ-ում ձեւավորվել է կոնսենսուս»:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն առաջին անգամ պետք է նախագահ ունենա: Ավելի վաղ որպես ԵՄ նախագահի ամենահավանական թեկնածու համարվում էր Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, սակայն այս թեկնածությանը դեմ էր Գերմանիան: Հետագայում Բլերի հնարավորությունները նվազեցին եւ հիմա ամենաբարձրը հնարավորություններն ունի Բելգիայի վարչապետը:




























