Չնայած բարդ խնդիրներին՝ Հայաստանի տնետսությունը ցուցադրել եւ շարունակում է ցուցադրել բավական բարձր տնտեսական կայունություն, այդ թվում շնորհիվ արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականության եւ համարժեք գործողությունների, որոնք իրականացնում են կառավարությունը եւ կենտրոնական բանկը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2024թ. պետբյուջեի քննարկման ժամանակ, նոյեմբերի 15-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ տնտեսական աճի տեմպերը շարունակում են մնալ բարձր։ Երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաեւ ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում։ «Հունվար-սեպտեմբերի արդյունքներով տնտեսական ակտիվության աճը կազմել է 9,7 տոկոս։ Այս պայմաններում 2023թ. տնտեսական աճը կանխատեսվում է թիրախային ցուցանիշների շրջանակում։ Այսինքն՝ 7 տոկոս։ Սակայն ներկա միտումների պահպանման դեպքում այն կարող է ավելին լինել»,- նշել է Հովհաննիսյանը։