Վարչարարության բարելավման արդյունքում սպասվում է ՀՆԱ-ի եւ հարկերի հարաբերակցության ցուցանիշների զգալի ավելացում (0,75 տոկոսով)։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2024թ. պետբյուջեի քննարկման ժամանակ, նոյեմբերի 15-ին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Արդյունքում՝ հարկերը կկազմեն ՀՆԱ 24,4 տոկոսը։ Նրա խոսքով՝ այս աճի ապահովումը կստեղծի ֆինանսական բարձեր, ինչն, իր հերթին, թույլ կտա ավելի շատ ռեսուրսներ հատկացնել կապիտալ ծախսերին։ «Իսկ դրանք կապահովեն երկարաժամկետ եւ կայուն տնտեսական աճ»,- ասել է ԿԲ ղեկավարը։




























