2024թ. սպասվում է  ՀՆԱ-ում կապիտալ ծախսերի բաժնի զգալի ավելացում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2024թ. պետբյուջեի քննարկման ժամանակ, նոյեմբերի 15-ին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ դրանք կհասնեն ՀՆԱ-ի 6,6 տոկոսին։ Ընթացիկ ծախսերի բաժինը կավելանա՝ ՀՆԱ 22,1 տոկոսի հասնելով։ «Բյուջեի դեֆիցիտի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը պետք է կազմի 3,2 տոկոս։ Սա ավելի բարձր է ինչպես անցած տարվա, այնպես էլ այն ցուցանիշներից, որոնք դրված են միջնաժամկետ ծախսերի ծրագրում»,- նշել է Գալստյանը՝ հայտնելով, որ դա կարող է հանգեցնել գնաճային ռիսկերի։