Կառավարության պահուստային ֆոնդը 2024թ. կկազմի 94 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2024թ. պետբյուջեի քննարկման ժամանակ, նոյեմբերի 15-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Դա, նրա խոսքով, բավական կլինի, որպեսզի ապահովվի հիմնական ռիսկերի կառավարումը։ «Դա բավական կլինի նաեւ բոլոր ծախսային պարտավորությունների, ինչպես նաեւ առկա ծրագրերի իրականացման համար։ Ընդ որում՝ անգամ լուրջ ցնցումների դեպքում»,- հավաստիացրել է Հովհաննիսյանը։