Մոսկվայի շինհրապարակում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ոստիկանության բաժին բերման է ենթարկվել գրեթե 140 մարդ, որոնցից 76-ը պատասխանատվության են ենթարկվել մանր խուլիգանության հոդվածով։ Այս փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, ՏԱՍՍ-ին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության շտաբի մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Վասենինը։

Նախնական վարկածով հաստատվել է, որ աշխատողների միջև կենցաղային կոնֆլիկտ է ծագել, որը վերաճել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով կոնֆլիկտի երկու մասնակից դիմել է բժշկական օգնության։

Հարուցվել է քրեական գործ «խուլիգանություն» հոդվածով։ Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին Մոսկվայի շինհրապարակներից մեկում։

«Զգույշ, Մոսկվա» տելեգրամային ալիքը հայտնել է, որ երկու տղամարդու պատգարակներով դուրս են բերել կառուցվող շենքից, հիմա բժիշկները նրանց օգնություն են ցույց տալիս։

Նշվում է, որ աշխատողները, իբր, սկսել են բղավել «Ալլահ աքբար» և ամրաձողերը ձեռքներին վռնդել կառուցապատողին։