Հարավային Կորեայի դատախազությունը պահանջել է Samsung Electronics-ի գործադիր տնօրեն Ջեյ Յ-ին դատապարտել հինգ տարվա ազատազրկման՝ 2015 թվականին Samsung-ի դուստր ձեռնարկությունների միաձուլման հետ կապված հաշվապահական խարդախության և բաժնետոմսերի գների մանիպուլյացիայի մեղադրանքով: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ջեյ Յ-ն հերքում է իր մեղքը:
Սա ստորին ատյանի դատարանի վերջին նիստն էր՝ հունվարի 26-ին նշանակված դատավճռից առաջ, որը վերջ կդնի երեք տարի շարունակվող դատավարությանը:





























