Երեւան-Երասխ ավտոճանապարհին Վայոց Ձորի մարզի բնակիչ 42-ամյա Արթուր Ա.–ն իր վարած ՎԱԶ-2107–ով, ոչ սթափ վիճակում, վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ, 67-ամյա Մանազար Մ.–ին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին, 15:40-ի սահմաններում։

Վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխելիս են եղել «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Ճանապարհին գիտակցության չգալով՝ 67-ամյա տղամարդը մահացել է։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։

Դեպքի վայր ժամանած մահացածի հարազատները փորձել են գտնել վարորդին, սակայն ոստիկանության աշխատակիցները վերջինիս հեռացրել էին դեպքի վայրից։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։