Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այցելել է Իսրայել։ Այս մասին հայտնում է Vesti Izraliya-ն։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն նոյեմբերի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Իսրայել։
Նա քննարկումներ կանցկացնի Իսրայելի իր գործընկեր Յոավ Գալանտի, ինչպես նաև ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի հետ։
Նախատեսվում է նաև հանդիպում Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Ցահի Հանեգբիի հետ։





























