Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Գազայի հատված ցամաքային ներխուժումից երեք շաբաթ անց Իսրայելի պաշտպանության բանակը օպերատիվ գործում է Գազա քաղաքի կենտրոնում՝ հարվածներ հասցնելով բոլոր անհրաժեշտ թիրախներին և օբյեկտներին, հայտնում է Israel Today-ը։ Հանգեբիի խոսքով, հազարավոր ահաբեկիչներ են սպանվել, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարության բարձրաստիճան անդամները։ «Անվտանգության կաբինետի առաջադրած բոլոր նպատակներն իրականացվել են, և, ինչպես վարչապետն է ասել, սա դեռ սկիզբն է։
«Մենք վճռական ենք գնալու մինչև վերջ, և կռվի վերջը կլինի ՀԱՄԱՍ-ի վերջը: Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ չեն ոչնչացվել ՀԱՄԱՍ-ի և Իսլամական ջիհադի բոլոր ռազմական և առաջնորդական հնարավորությունները»,- հավելել է նա։





























