Ավստրալիան շաբաթ օրը մեղադրել է Չինաստանի ռազմածովային ուժերին այն բանում, որ  նրանք, հավանաբար, աննշան վնասվածքներ են հասցրել ավստրալացի ռազմածովային սուզակներին հիդրոլոկատորը կառավարելիս, երբ նրանք փորձում էին ձկնորսական ցանցերից ազատել իրենց նավի պտուտակները, տեղեկացրել է АР-ն։

Ավստրալիայի կառավարությունը այս առիթով լուրջ անհանգստություն է հայտնել Չինաստանի կառավարությանը, ասել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլը։

ԱՄՆ, Կանադայի եւ Ավստրալիայի զինվորականները բազմիցս դժգոհել են, որ, ըստ նրանց, եղել են վտանգավոր գործողություններ չինական ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի կողմից Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում։ Վերլուծաբանները նշել են, որ բախումները կամ դժբախտ դեպքերը կարող են հրահրել միջազգային միջադեպ եւ վերաճել հակամարտության։

HMAS Toowoomba նավը երեքշաբթի կանգ էր առել Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու միջազգային ջրերում այն բանից հետո, երբ ձկնորսական ցանցերը խխճվել էին նավի պտուտակների վրա, նշվել է պաշտպանության նախարարի հայտարարությունում։ Ռազմածովային ֆրեգատն օգնում էր ապահովել տարածաշրջանում ՄԱԿ հանձնարարականների պահպանումը։

Հայտարարությունում նշվում է, որ սուզակների աշխատանքի ժամանակ չինական ականակիրը մոտեցել է ավստրալական նավին եւ հայտնաբերվել դրա վրա գործող հիդրոլոկատորի կողմից այնպես, որ դա վտանգ է ներկայացրել սուզակների համար եւ նրանց ստիպել է դուրս գալ ջրից։