ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ՝ Ուկրաինայի ռազմադաշտում վերջին զարգացումները քննարկելու նպատակով։ Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Փեթ Ռայդերի հայտարարության մեջ։

«Նրանք քննարկել են նաև Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հաջորդ հանդիպման ծրագրերը, որը տեղի կունենա  այս շաբաթվա վերջին», - նշվում է հաղորդման մեջ։