ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի հայտարարել է, որ  «խորապես ցնցված է», որ 24 ժամից պակաս ժամանակահատվածում Գազայում հարվածներ են հասցվել ՄԱԿ-ի երկու դպրոցներին, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ՝ բազմաթիվ կանայք և երեխաներ, «երբ ք անվտանգություն էին փնտրում ՄԱԿ-ի շենքերում», հաղորդում է Reuters-ը:

«Հարյուր հազարավոր պաղեստինցի խաղաղ բնակիչներ ապաստան են փնտրում Գազայի հատվածում ՄԱԿ-ի օբյեկտներում մարտական գործողությունների սաստկացման պատճառով: Ես պնդում եմ, որ մեր տարածքներն անձեռնմխելի են»,- ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ։

Նա հայտարարել է, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև պատերազմը հանգեցնում է «քաղաքացիական բնակչության շրջանում ապշեցուցիչ և անընդունելի թվի զոհերի» և կրկնել  է   անհապաղ մարդասիրական հրադադարի իր կոչը: