Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է իր դեմ մահափորձերի եւ իրեն իշխանությունից հեռացնելու ռուսական ծրագրերի մասին։
«Առաջին փորձը շատ հետաքրքիր է, քանի որ առաջինն է, իսկ հետո արդեն սովորական բան է։ Նախ՝ մարդիկ չգիտեն ինչ անել, եւ դա ահավոր է։ Իսկ հետո հետախուզությունը պարզապես ներկայացնում է մանրամասներ, որ մի խումբ էլ է եկել Ուկրաինա, որպեսզի [փորձի] անել դա»,- ասել է նա The Sun-ի հարցազրույցում։
Նախագահի խոսքով՝ նա կորցրել է իրեն սպանելու փորձերի հաշիվը. «Իմ դեմ Պուտինը 5-6 մահափորձ է ձեռնարկել։ Առաջինը ամենահետաքրքիրն էր։ Իսկ հետո, քովիդի պես, ավելի հեշտ է դառնում»։
Զելենսկին ասել է, որ Մոսկվան նախկինի պես ցանկանում է իրեն հեռացնել իշխանությունից։ «Օպերացիան կոչվում է «Մայդան-3», ուղղված է նախագահին փոխելուն»։
Նա չի պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք Ուկրաինան մահափորձեր կատարել է հակառուսական գործիչների դեմ։ «Կան պահեր, որոնք մենք չենք քննարկում»,- ասել է նա։
Հարցին, թե կօգտվի արդյոք Ուկրաինան Պուտնինին սպանելու շանսից, եթե նման հնարավորություն ընձեռվի, Զելենսկին ասել է. «Սա պատերազմ է, եւ Ուկրաինան ունի իր հողը պաշտպանելու բոլոր իրավունքները»։





























