Յոթհազարամյա պատմություն ունեցող եւ Անատոլիայի արեւելքում գտնվող Վան քաղաքը կարող է գլոբալ տնտեսական փոփոխությունների մեկնակետ դառնալ, կարծում է թուրքական Hurriyet թերթը:

Պարբերականը հնագույն հայկական քաղաքը դիտարկում է վերջին թուրք-իարանական նախաձեռնությունների համատեքստում, որը կարող է հանգեցնել տնտեսական ազատ գոտու ստեղծմանը:

«Իրանի էժան էներգառեսուրսները, գումարած „նոու-հաու“-ն եւ Թուրքիայի տեխնոլոգիաները նախադրյալ են ստեղծում կոմերցիան գործունեության կարգավորման եւ ապրանքների՝ Կենտրոնական Ասիա ուղարկելու համար՝պատմանակն Մետաքսի ճանապարհով, որ ձգվում է մինչեը Պակիստան»,- գրում է «Hurriyet»-ը:

Թերթը ներկայացնում է Վանի նահանգապետ Մյունիր Կարալօղլուի խոսքերը, թե «Թուրքիան առ այսօր ազատ արտադրության եւ առեւտրի գոտի ունեցել է, բայց ոչ միջազգային մակարդակով: Երկու երկրների գործարարները կօգտվեն ընդհանուր գոտուց եւ էներգառեսուրսներից: Մաքսերը կվերացվեն, թեեւ դար համարդ եռ իրավական հիմքեր չկան: Մեր արտադրողների համար գլխավոր խոչընդոտը էլեկտրաէներգիայի գինն է, եւ եթե մենք կարողանանք մեր արտադրողներին ապահովել իրանական էժան էներգիայով, տարածաշրջանում իսկական տնտեսական բում կլինի»:

Կառավարող «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության պատգամավոր Քայահան Թուրքմենօղլուն, որ մասնակցել է Թեհրանում վարաչպետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ իրանական իշխանությունների բանակցություններին, հայտարարել է, թե «նախագծի նպատակն է խոչընդոտել ապօրինի տրաֆիքինգին: Բացի այդ, նախագիծը չի սահմանափակվելու թուրք եւ իրանցի ներդրողներով, քանի որ կապիտալն զգություն եւ սեռ չի ճանաչում: Օտարերկրյա ներդրողները եւս կարող են մասնակցել համաձայն ընդունված նորմերի»: