ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Քասթեր շրջանի իշխանությունները երկուշաբթի ուշ երեկոյան հայտարարել են կրակոցներ արձակած կասկածյալի որոնում, որի հետևանքով երեք մարդ է զոհվել, իսկ մեկը՝ ծանր վիճակում է, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Քասթեր շրջանի հանրային տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, հրաձգության է հանգեցրել, հավանաբար, Ռոքի Ռիջ Ռոուդում սեփականության հետ կապված վեճը։

Քասթեր շրջանի պաշտոնյաները հայտնել են, որ կրակոցների մեջ կասկածվողը Հանմե Քլարկն է։