Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հետաքննում է ԱՄՆ-ի և Կանադայի միջև կամրջի վրա ականապատ ավտոմեքենայի պայթյունը որպես ահաբեկչական հարձակման փորձ, որի հետևանքով զոհվել է ավտոմեքենայում եղած երկու մարդ և վիրավորվել սահմանապահը, հաղորդում է Fox News-ը:

«ՀԴԲ-ն հետաքննում է ԱՄՆ-ի և Կանադայի միջև կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը որպես ահաբեկչական հարձակման փորձ»,- նշում է հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, պայթեցված մեքենայում գտնվող երկու մարդը զոհվել է, վիրավորվել է մեկ սահմանապահ։ «Մեքենան ԱՄՆ-ից գնում էր Կանադա և շարժվում էր դեպի սահմանապահ ծառայության շենքը»,- ասվում է զեկույցում։