Նոյեմբերի 23-ին Լեհաստանի սահմանին Կորչևա-Կրակովեց անցակետի մոտ մահացել է երկրորդ ուկրաինացի վարորդը։ Այս մասին Суспільне-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Բալինը։
Նրա խոսքով՝ 56-ամյա մահացածի ավտոմեքենան Խարկովի պետհամարանիշներով է։ Սա երկրորդ մահն է ուկրաինա-լեհական սահմանին, որտեղ լեհ ավիափոխադրողների գործադուլ է, հայտնում է Lenta.ua-ն։
Նոյեմբերի 6-ից լեհ փոխադրողներն արգելափակում են Ուկրաինայի հետ Լեհաստանի սահմանը, ինչպես նաև մարդասիրական բեռների և վառելիքի առաքումը։
Վարշավայում Ուկրաինայի դեսպանատունը հերթական պաշտոնական նոտան ուղարկել Լեհաստանի ԱԳՆ-ին՝ պահանջելով ապաշրջափակել բեռնատար մեքենաների տեղաշարժը, հայտնում է УНИАН-ը։





























