Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը, այսօր` հոկտեմբերի 26-ին, երկօրյա այցով ժամանում է Բաքու:
Այցի ընթացքում, Լեֆորը կքննարկի տարածաշրջանային հակամարտությունները, հաղորդում է Trend-ը` վկայակոչելով Ադրբեջանում ԵՄ պատվիրակության գործերով ժամանակավոր հավարամատար Ջերոմ Փոնսին:
Նրա խոսքով, Լեֆորը նախատեսում է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, խորհրդարանի անդամներին, ԱԳՆ պաշտոնատարներին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, որ Լեֆորը, հոկտեմբերի 24-25-ին, գտնվել է Վրաստանում:




























