Կիրակի օրը անհայտ զինված անձինք Արաբական ծովի Ադենի ծոցում  առևանգել են Central Park նավթալցանավը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին։

Նավթային փոքր լցանավը (19998 մետրիկ տոննա) շահագործում է իսրայելական Zodiac Maritime նավերի կառավարման միջազգային ընկերությունը, որի կենտրոնակայանը Լոնդոնում է:

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Եմենի հութիները Կարմիր ծովի հարավում գրավել են Իսրայելի հետ առնչություն ունեցող բեռնատար նավը, գրում են լրատվամիջոցները։