Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հոկտեմբերի 27-ին, կմեկնի Լյուքսեմբուրգ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցելության ընթացքում Էդվարդ Նալբանդյանը կստորագրի Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը»:
Հաջորդ օրը` հոկտեմբերի 28-ին, նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կլինի Բեռլինում:
Հոկտեմբերի 29-ին Փարիզում նախարար Նալբանդյանը ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ գլխավոր կոնֆերանսին:




























