«Վարչապետի ներկայացրած հակաճգնաժամային ծրագիրը տապալված է, եւ այդ առումով ինչ-որ մեկնաբանություններ կամ բացատրություններ, որ փորձում են անել կառավարությունում, տեղին չեն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած հակաճգնաժամային ծրագրի մասին։

Համոզմունք հայտնելով, որ կառավարության կողմից հակաճգնաժամային ծրագիրը արդարացնելու հայտարարությունները նպատակ են հետապնդում ընդամենը տեսական մակարդակում բացատրել իրենց կողմից չիրականացված ծրագրերը, ՀՅԴ խմբակցության պատգամավորը նկատեց, որ այդ ծրագրի ուսումնասիրությունից եւ դրան միջազգային տարբեր կառույցների կողմից տրված գնահատականները վերլուծելիս պարզ է դառնում, որ հակաճգնաժամային ծրագիրն այդպես էլ մնացել է որպես «դեկլարատիվ փաստաթուղթ»: