Նոյեմբերի 4-ին, Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է մոտավորապես 700-ի, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Ընդ որում, Irna-ի տվյալներով, ներկա պահին հոսպիտալացվել են մոտավորապես 100 վիրավորներ, նրանց մեծամասնությունը թեթեւ վնասվածքներ Է ստացել:

Ստորերկրյա ցնցումների հետեւանքով զոհվածների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես հայտնում են Իրանի ԶԼՄ-ները, դեռ չկան: Irna գործակալությունը հայտնում է, թե քաղաքի երկրորդ հատվածում` Բենդեր-Աբասում, փոքր ավերածություններ կան: Այստեղ, որոշ ժամանակով ընդհատվել է նաեւ էլեկտրոէներգիան եւ խզվել՝ հեռախոսակապը:

Ինչպես ավելի վաղ հայնել էր NEWS.am,-ը, 4,9 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 02։56-ին՝ Բենդեր-Աբբաս քաղաքի եւ Կեշմ կղզու մերձակայքում՝ հարավային Խորմազգան նահանգում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Աբբասից 20 կմ հյուսիս-արեւմուտք։