PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը Թուրքիայի իշխանություններին խորհուրդ է տվել երկխոսության մեջ մտնել Աբդուլլահ Օջալանի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով ֆրանսիական AFP լրատվական գործակալությանը։

Իրաքի հյուսիսում գտնվող Քանդիլ լեռան վրա թաքնվող PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հարցազրույց է տվել AFP գործակալությանը՝ նշելով, որ թուրքական իշխանությունների խոստացած բարեփոխումները քրդական հարցում՝ լրիվ կատակերգություն են եւ Անկարան փորձում է թե քրդերին, թե միջազգային հանրությանը խաբել։

Քարայըլանը պնդել է, որ պետք է վերջ դրվի PKK-դեմ ռազմական գործողություններին եւ բանտից ազատ արձակվի Աբդուլլահ Օջալանը։ Ըստ նրա՝ եթե Թուրքիան Օջալանի հետ երկխոսություն սկսի՝ գործընթացը կարագանա։

Մուրադ Քարայըլանը նշել է, որ Թուրքիան որպես այլընտրանք կարող է քրդական հարցով բանակցել նաեւ PKK-ի այլ ղեկավարների՝ կամ էլ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության հետ։

«PKK-ն Թուրքիայի հետ գաղտնի բանակցություններ չի վարում։ Եթե Անկարան մերժի երկխոսության առաջարկը՝ ապա PKK-ն կսկսի ակտիվ գործողությունների դիմել։ Քրդական ժողովուրդը մեզ հետ է եւ մենք Հյուսիսային Իրաքի լեռներում կարող են տասնյակ տարիներով պայքարել»,-ասել է Մուրադ Քարայըլանը։